—օնլայն
Լոբբի
Կանոններ և քաղաքականություն
Իմ պրոֆիլը

WARN MEDIA Games — անվճար զվարճանքի հարթակ

Կայքի բոլոր խաղերը անվճար են և նախատեսված են միայն ժամանցի համար։ Այստեղ իրական գումարով խաղադրույքներ չկան, կայքը չի ընդունում վճարումներ և երբեք չի պահանջի գումար։

1 Ընդհանուր դրույթներ

  • WARN MEDIA Games-ը (warnmedia.am/games, zvanokslots.am/games) անվճար զվարճանքի նախագիծ է՝ սլոտ-ոճի և մինի խաղերով։
  • Կայքը խաղատուն չէ, չի կազմակերպում շահումով խաղեր և չի առաջարկում իրական գումարով խաղադրույքներ։
  • Կայքում չկան վճարումներ, դեպոզիտներ կամ դուրսբերումներ։ Մենք երբեք չենք պահանջի քարտի տվյալներ կամ գումար։
  • Կայքից օգտվելով՝ դուք համաձայնում եք այս կանոններին։

2 Խաղային մետաղադրամներ

  • Խաղերում օգտագործվում են վիրտուալ մետաղադրամներ, որոնք իրական արժեք չունեն։
  • Մետաղադրամները հնարավոր չէ գնել գումարով, դուրս բերել, փոխանակել գումարի, ապրանքի կամ որևէ արժեքի հետ, կամ փոխանցել այլ օգտատիրոջ։
  • Մետաղադրամները ստացվում են անվճար՝ ամենօրյա լրացումներով, բոնուսներով, առաջադրանքներով և քեշբեքով։ Դրանք կարելի է ստանալ նաև WARN MEDIA-ի WCoin բոնուսային միավորներով։
  • Մետաղադրամների մնացորդը կարող է զրոյացվել կամ ճշգրտվել ադմինիստրացիայի կողմից (օրինակ՝ մրցութային շրջանի ավարտին կամ կանոնների խախտման դեպքում)։

3 Մասնակցություն

  • Կայքը նախատեսված է 21 տարեկանից բարձր անձանց համար։
  • Մուտքը կատարվում է Telegram-ով։ Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հաշիվ։
  • Արգելվում է՝ բազմաթիվ հաշիվներ, ավտոմատացված ծրագրեր (բոտեր), սխալների կամ խոցելիությունների շահագործում, այլ օգտատերերին խանգարելը։
  • Կանոնները խախտելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի սահմանափակել կամ արգելափակել հաշիվը, չեղարկել մետաղադրամներ և մրցանակներ։

4 Լիդերբորդ և խաղարկություններ

  • Լիդերբորդը, խաղարկությունները և առաջադրանքները գովազդային բնույթի ակցիաներ են։ Մասնակցությունը անվճար է և չի պահանջում որևէ գնում։
  • Օրվա խաղ․ ամեն օր 00:00-ին ընտրվում է մեկ խաղ։ Հաղթում է այն խաղացողը, ով այդ օրը այս խաղում ստանում է ամենամեծ բազմապատկիչը մեկ պտույտում (շահում ÷ խաղադրույք, նաև գնված բոնուսներում), խաղադրույքը՝ նվազագույնից ոչ պակաս, հավասարության դեպքում՝ ով առաջինն է հասել։ Մրցանակը՝ խաղային մետաղադրամներ, հաշվին է ավելանում կեսգիշերից հետո։
  • Մրցանակները (WCoin բոնուսային միավորներ) տրամադրվում են WARN MEDIA-ի հավատարմության ծրագրի կանոններով՝ Telegram բոտում։
  • Ադմինիստրացիան կարող է փոխել, դադարեցնել կամ չեղարկել ակցիան, ինչպես նաև չեղարկել կանոնները խախտողների արդյունքները։

5 Արդար խաղ

  • Յուրաքանչյուր պտույտի արդյունքը որոշվում է սերվերում՝ պատահական թվերի գեներատորով, և կախված չէ նրանից, թե որտեղ եք սեղմում։
  • Յուրաքանչյուր բոնուսային և մեծ շահումով պտույտ կարելի է վերադիտել կրկնության հղումով։

6 Պատասխանատու խաղ

  • Սա զվարճանք է, ոչ թե եկամտի աղբյուր։ Վիրտուալ մետաղադրամներով արդյունքները ոչինչ չեն ասում իրական գումարով խաղերում ձեր հնարավորությունների մասին։
  • Արեք ընդմիջումներ, սահմանեք ձեզ համար խաղի ժամանակ և մի թողեք, որ խաղը խանգարի աշխատանքին, ուսմանը կամ ընտանիքին։
  • Եթե զգում եք, որ դժվար է դադարեցնել խաղը, դիմեք մասնագետի օգնությանը կամ գրեք մեզ՝ հաշիվը կարող ենք արգելափակել ձեր խնդրանքով։

7 Գաղտնիության քաղաքականություն

  • Մենք պահպանում ենք՝ Telegram ID-ն, անունը և օգտանունը, պրոֆիլի նկարը (եթե վերբեռնել եք), խաղային վիճակագրությունը և ռաունդների պատմությունը։
  • Անվտանգության և վերլուծության նպատակով տեխնիկական տվյալները (IP հասցե, սարքի տեսակ) օգտագործվում են խարդախության կանխման և այցելությունների ընդհանուր վիճակագրության համար։
  • Ձեր անունը, նկարը և խոշոր շահումները կարող են ցուցադրվել կայքի հանրային բաժիններում (շահումների ժապավեն, լիդերբորդ, կրկնություններ)։
  • Մենք չենք վաճառում և չենք փոխանցում ձեր տվյալները երրորդ անձանց՝ բացի օրենքով պահանջվող դեպքերից։
  • Տվյալների ջնջման համար գրեք WARN MEDIA-ի Telegram բոտին։

8 Փոփոխություններ և կապ

  • Կանոնները կարող են թարմացվել։ Նոր տարբերակը ուժի մեջ է մտնում այս էջում հրապարակվելու պահից։
  • Հարցերի և դիմումների համար՝ @wmgames_bot։

Վերջին թարմացում՝ 26.11.2026